ԼՈՒՐԵՐ: Առողջ կին
Պրոլակտին հորմոնն ու կնոջ առողջությունը
Պրոլակտին հորմոնը կապված է երեխածնության հետ: Սակայն այն կարող է ազդել առողջ կնոջ օրգանիզմի վրա ոչ միայն հղիության ու կրծքով կերակրելու շրջանում: Ինչո՞վ է վտանգավոր պրոլակտինի բարձր մակարդակը
Հիպոֆիզն է կարգավորում պրոլակտինի մակարդակն օրգանիզմում. այսպես թե այնպես, այդ հորմոնը երեխածնության հետ է կապված: Այն անհրաժեշտ է կաթնարտադրության համար, խթանում է կանթագեղձերի աճը:
Ծննդաբերությունից հետո, լակտացիայի առաջին շրջանում պրոլակտինի մակարդակը նվազում է: Սակայն, երբեմն մի քանի տասնամյակ կարող է պահպանվել բարձր մակարդակում,:
Մասնագետները կարծում են, որ պրոլակտինի բարձր մակարդակը, եթե այն կապված չէ հղիության ու ծննդաբերության հետ, ապա բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
Նույնիսկ չծննդաբերած կանանց մոտ պրոլակտինի բարձր մակարդակի դեպքում կարող է արտադրություն լինել կրծքագեղձերից: Այս երևույթը ևս կարող է մի քանի տասնյակ տարի դիտվել: Արտադրություն կարող է լինել ինչպես կրծքագեղձը սեղմելիս, այնպես էլ ակամա` կաթիլների կամ էլ շիթի ձևով:
Քաշի ավելացում. բանն այն է, որ պրոլակտինի բարձր մակարդակը նպաստում է ախորժակի վրա, սննդարար նյութերի կուտակմանը ու հետևաբար` քաշի ավելացմանը:
Խնդիրներ են առաջանում կապված դաշտանային ցիկլի հետ: Վաղ դաշտանադադար է առաջանում, որը գինեկոլոգիայում անվանում են երկրորդային ամենորեա:
Վահանաձև գեղձի խնդիրներ. պրոլակտինի բարձր մակարդակը նպաստում է հորմոնալ ֆոնի փոփոխության վրա, ինչն իր հերթին խանգարում է վահանաձև գեղձի աշխատանքը:
Պրոլակտինոմա. հորմոնի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել հիշողության ու տեսողության վատացման: Դա հետևյալ կերպ է կատարվում. երկարատև աշխատանքից բջիջները, որոնք պրոլակտին են մշակում, չափսերով մեծանում են, ու առաջանում է պրոլակտինոմա` բարորակ ուռուցք, որը կարող է ճնշել տեսողական նյարդն ու հանգեցնել տեսողության վատացման: Պրոլակտինոմայի ազդեցությունը վտանգավոր է կենտրոնական նյարդային համակարգի վրա վտանգավոր է: Սովորաբար այս ախտանիշն ունեցող կանայք առանց պատճառի նյարդային են, լալկան, հաճախ են դեպրեսիվ վիճակներում հայտնվում, ունեն քնի խանգարում, չեն կարողանում շրջապատող աշխարհն ընդունել ինչպես որ է: Նրանց հարաբերությունները մարդկանց հետ բարդ են թե՛ աշխատանքում և թե՛ տանը: Նրանք հասկանում են , որ իրենց հուզականությունն ու նյարդայնությունն անհիմն են, սակայն ոչինչ անել չեն կարողանում:
Մաստոպաթիա. կարող է զարգանալ պրոլակտինի բարձր մակարդակի պատճառով:
Օսթեոպորոզ. կաթի հետ օրգանիզմից մեծ քանակով կալցիում է դուրս գալիս, իսկ կալցիումը, բացի սննդամթերքից, նաև ոսկրերից է ստացվում: Հիվանդանում են նաև ֆանատիկորեն կրծքով 2-3 տարի երեխային կերակրող կանայք:
Անորակ սպիտակեղենի կամ ֆիզիկական լարվածության պատճառով պտուկների խթանման հետևանքով մշտական արտադրությունն ազդանշան է հաղորդում գլխուղեղին ու պրոլակտինի հոսքի պատճառ դառնում:
Պետք է այցելեք բժշկին, եթե նկատում եք, որ քաշի ավելացում կա առանց հիմնավորման, կրծքագեղձի մեծացում կամ էլ կոշտացումներ, վատացել է ձեր տեսողությունը կամ էլ հիշողությունը, դարձել եք լալկան ու նյարդային:
Պրոլակտինի մակարդակը որոշելու համար հարկավոր է արյան անալիզ հանձնել (զարկերակից), դաշտանային ցիկլի 3 փուլում: Եթե պրոլակտինի մակարդակը թեկուզ 2-ում բարձր լինի, ապա հաջորդ քայլը պետք է լինի կալցիումի համար անալիզ հանձնելը:
Կանայք առողջ լինելու համար, հարկավոր է անկախ տարիքից, վերահսկել օրգանիզմում պրոլակտինի մակարդակը:
19.11.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Նախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղեն են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Թունիսի National Institute of Nutrition and Food Technology-ի հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են...
10.11.2016
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
26.09.2016
Սերնդե-սերունդ կանանց ներշնչել են, որ կրծկալը պաշտպանում է կուրծքը կախ ընկնելուց, կանխում է մեջքի ցավերը և բարելավում կեցվածքը: Ֆրանսիայի Բեզանսոն համալսարանի գիտնականները, սակայն, այլ կարծիքի են...
05.09.2016
Կրծքով կերակրելն ընդունակ է նկատելիորեն նվազեցնել հետծննդյան ընկճախտի ռիսկը, ցույց է տվել 14 հազար մայրերի մասնակցությամբ կատարված հետազոտությունը, հայտնում է hronika.info-ն...
25.07.2016
Վերջին հետազոտությունների ընթացքում ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կապ են հաստատել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ վահանաձև գեղձի հիվանդության առաջացման և պոլիբրոմդիֆենիլային եթերների միջև...
06.06.2016
Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում` ընդունելով այնպիսի ձեւ, որն առավել հարմար է ծննդաբերական գործընթացի համար, պարզել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները...
27.04.2016
Ամերիկացի գիտնականներն աշխատում են ստեղծել այնպիսի հակաբեղմնավորիչ, որը հարմար կլինի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Ենթադրվում է, որ այդ յուրատեսակ դեղը կստեղծվի ABHD2...
21.03.2016
Կանանց մոտ դաշտանադադարի ի հայտ գալը էվոլյուցիայի անսովոր հանելուկն է: Լիվերպուլի Ջոն Մարսի անվան համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականներն ուսումնասիրել են կանանց մոտ դաշտանադադարի առաջացման հնարավոր...
24.02.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ